«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի գաղափարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանն ասել է, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը։
Genetic Production -ի հիմնադիր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է։ Նա պատմել է նախագծի ստեղծման, ընթացքի և հաղթահարված դժվարությունների մասին
«Ֆիլմ նկարահանելն ինձ համար եղել է երկար տարիների երազանք ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից: Երևի ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել ու հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել»,- նշել է Նոնո Սարգսյանը:
Նա նշել է, որ իր համար ի սկզբանե պարզ էր, որ Սպարապետի կերպարը պետք է մարմնավորի դերասան Խորեն Լևոնյանը՝ անգամ հարց չի առաջացել։
«Շատ դժվար էր այդ մեծ մարդու կարճ կյաքնի ահռելի մեծ պատմությունը 90 րոպեում ներկայացնելը»,–ասել է նա։
Պրոդյուսերը նշել է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 5–ին՝ Սպարապետի ծննդյան օրը։