ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կկայանա Լիսսաբոնում մինչեւ հունիսի վերջը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Մարտինս դա Կռուզը: Նա տեղեկացրել է նաեւ, որ հունիսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախատեսված է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործընթացը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: