AM
12 February 2025 - 06:47 AMT

Երևանյան լճում մարդ է խեղդվել

Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լճից դուրս են բերել Գ. Կ.-ին (ծնված 1957 թ.), սակայն շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են նրա մահը։