AM
12 February 2025 - 08:33 AMT

ՀՀ և Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնումը

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, քննարկել պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Երկու երկրների նախարարները գոհունակություն են հայտնել ներկայիս համագործակցության մակարդակի վերաբերյալ, հայտնում է պաշտպանության նախարարը։

Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի։

Քննարկումներին մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, ինչպես նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։