AM
13 February 2025 - 07:06 AMT

Սնուփ Դոգը վերադարձրել է Երևանում չեղարկված համերգի հոնորարը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգն ամբողջությամբ վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը այն հոնորարը, որը ստացել էր Երևանում կայանալիք, սակայն չեղարկված համերգի համար։ Այդ մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը:

Հանձնաժողովը վարույթ էր հարուցել՝ ուսումնասիրելու 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, սակայն չկայացած համերգի ֆինանսավորման հարցը, որը կարող էր պարունակել արգելված պետական օժանդակության հատկանիշներ։