AM
14 February 2025 - 09:11 AMT

Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում կուսակիցների հետ քննարկել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ կարճ տեսանյութ հրապարակելով:

Ներկա է եղել նաև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին:

2024–ի հոկտեմբերին Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները վայր էին դրել իրենց մանդատները, այդ թվում նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ անկուսակցական Սարիկ Մինասյանը: