AM
14 February 2025 - 14:37 AMT

ՆԳՆ․ Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

ՆԳՆ–ն օգտակար խուրհուրդներ է հրապարակել վարորդներին ձմռանը երթևեկելու վերաբերյալ։

Նշվում է, որ ձմռանը վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովելու մեքենայի կայունությունը սառցապատ կամ ձնառատ ճանապարհներին։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել անվտանգ հեռավորություն դիմացի մեքենայից՝ խուսափելու հանկարծակի արգելակումից։

Անվտանգության կարևոր պայմաններից է խուսափել կտրուկ արգելակումից կամ արագության հանկարծակի փոփոխությունից, ինչը կարող է հանգեցնել սահելու։ Ավելի լավ է վարել ճամփեզրին մոտ, որտեղ նստած ձյունն ապահովում է ավելի լավ կպչունություն ճանապարհի հետ։

«Եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ, պետք չէ խուճապի մատնվել։ Առաջին հերթին անհրաժեշտ է փոս փորել արգելափակված անիվի տակ և այնտեղ տեղադրել հենարանային մակերես, օրինակ՝ մեքենայի սրահի գորգը։ Սա կբարելավի ձգողականությունը, ինչը կօգնի դուրս բերել մեքենան արգելափակումից։

Մերկասառույցը համարվում է խիստ վտանգավոր երևույթ, ուստի կարևոր է մշտապես հետևել եղանակային կանխատեսումներին՝ պատշաճ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու համար։

Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,–ասվում է հաղորդագրության մեջ։