AM
14 February 2025 - 14:42 AMT

Պապիկյանը Բելգիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ, շնորհավորել նոր պաշտոնի ստանձնման առթիվ, մաղթել հաջողություններ և արտահայտել համոզմունք, որ երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ունի մեծ ներուժ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու համատեղ աշխատանքները դրա հետագա ամրապնդման ուղղությամբ։

Պապիկյանը հանդիպել է նաև Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ։

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։