Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն գործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացումն ու երկկողմ կապերի խորացումը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել և ամրապնդել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում։
Վարչապետը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: