AM
15 February 2025 - 06:26 AMT

Սպասվում է ձյուն, եղանակը 3-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ի ցերեկն ու 19-ին առանձին շրջաններում կանխատեսվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, ինչպես նաև 18-ի գիշերը, տեղումներ չեն սպասվում։

Քամին կլինի հարավարևելյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 17-19-ն այն կուժեղանա՝ հասնելով 17-22 մ/վ-ի։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 15-ի կեսօրից հետո, ինչպես նաև 16-18-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Միևնույն ժամանակ, փետրվարի 15-ի առավոտյան և 19-ին մայրաքաղաքում սպասվում է ձյուն։ Փետրվարի լույս 16–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -6 աստիճան, իսկ փետրվարի 16–ի ցերեկը՝ մինչև +8։