AM
15 February 2025 - 09:24 AMT

100 տարին լրացած երևանցիները ստանում են 1 մլն դրամ աջակցություն

Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1,000,000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ամբողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է 100-ամյա Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների կրթությանը։

Քաղաքապետը Երևան քաղաքի ավագանու նշված որոշման մասնակիցների հետ նաև այցելել է 102-ամյա Սիսանբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով բուժքույր։

«Տարեցների հանդեպ հոգատարությունը քաղաքային իշխանության քաղաքականության անբաժանելի մասն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։