AM
15 February 2025 - 11:28 AMT

Փաշինյանը Stern Stewart Institute–ի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության ամրապնդման հնարավորություններին։

Փաշինյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին։