Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել՝ ուղղված նրանց ռազմական հմտությունների կատարելագործմանը, վերապատրաստմանը և մարտական պատրաստության բարձրացմանը։
Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքայիններ, ենթասպայական և սպայական կազմի ներկայացուցիչներ, հայտնում է Արմենպրեսը։
Յուրաքանչյուր քաղաքացի կմասնակցի առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։
Վարժական հավաքները նախատեսված են ոչ միայն պահեստազորայինների ռազմական հմտությունների զարգացման ու մասնագիտական վերապատրաստման համար, այլև նպատակ ունեն բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման։