AM
17 February 2025 - 06:22 AMT

Ազիզյան․ Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ–ում ձմեռվա ամենացածր ջերմաստիճանն է սպասվում

Փետրվարի երրորդ տասնօրյակում Հայաստանում կանխատեսվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա նշել է, որ փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

«Փետրվարը, մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց:

Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն՝ փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»,- գրել է Լևոն Ազիզյանը։