AM
17 February 2025 - 13:45 AMT

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրել է միջազգային արձագանքները Քոչարյանի դիրքորոշմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիասուլիսին՝ վերլուծելով նրա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

«Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է՝ «դիվանագիտական մաստեր կլասս»:

Այնուհետև նա ընդգծել է, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել այս մոտեցմանը։

«Իսկ ի՞նչ էին մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Թալբոթը ժամանակին նախազգուշացրել է՝ նման մոտեցումը կարող է հակամարտող կողմերին հեռացնել Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե կարգավորել, այլ էլ ավելի բարդացնել իրավիճակը։

«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների – ասել է նա**»։**

Հ.Գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների, բնականաբար)», – գրել է պատգամավորը։

Ավելի վաղ «Ազատությունը» ֆիլմ էր հրապարակել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման առաջարկի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։