AM
18 February 2025 - 06:30 AMT

Ովքե՞ր կարող են անվճար օգտվել Երևանի տրանսպորտից

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ քաղաքացիներն ունեն քաղաքի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն։

Այդ խմբերն են․

– Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,

– Մինչև 8 տարեկան երեխաները,

– Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,

– Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,

– Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,

– 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր։