Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,–ասվում է որոշման մեջ։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը 2021-2023 թվականներին եղել է արտգործնախարարի օգնականը, 2023-ից` նախարարի խորհրդականը։