Այսօր կստորագրվի, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանին 30 տարով հավատարմագրային կառավարման փոխանցման, ընդունման եւ հանձնման փաստաթուղթը: Փաստաթուղթը կստորագրվի «Զվարթնոց» օդանավակայանի, Քաղաքացիական ավիացիայի վարչության, պետական գույքի կառավարման նախարարության եւ Էրնեկյանի գլխավորած «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացուցիչների կողմից: Հավատարմագրային կառավարման են հանձնվում նաեւ օդանավակայանի բոլոր ցամաքային տեխնիկական ծառայությունները, բացի աէրոնավիգացիոն համակարգից: Հիշեցնենք, որ կոնֆեսիոները պարտավորվել է օդանավակայանի զարգացման համար ներդնել մոտ հարյուր միլիոն դոլար: Մոտ ժամանակներս նախատեսվում է սկսել թռիչքա-վայրէջքային գոտու վերականգնման եւ օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության աշխատանքները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: