AM
19 February 2025 - 10:13 AMT

Հայերեն թարգմանված ո՞ր գրքերն են Wildberries-ում ամենավաճառվածը

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այս առիթով Wildberries և Russ միավորված ընկերության վերլուծաբանները ամփոփել են 2024 թվականի ընթացքում կատարված գրքերի գնումները՝ փաստելով, որ հայաստանցի ընթերցողների հետաքրքրությունը գրականության նկատմամբ զգալիորեն աճել է։

Մարկետփլեյսի տվյալներով՝ 2024 թվականին Wildberries-ի միջոցով վաճառվել է մոտ 350 հազար գիրք, ինչը 2023 թվականի համեմատ 12.2%-ով ավելի է։

Wildberries-ի վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին ամենապահանջված գրքերն էին.

-մանկական ուսումնական գրքեր,

-Նիկոլաս Սփարկսի հանրահայտ «Շտապիր սիրել» վեպը,

-Ջեյմս Քլիըրիի «Ատոմային սովորություններ» բեսթսելերը,

-Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» գիտահանրամատչելի գիրքը,

-«The Book. Ինչպես վերստեղծել քաղաքակրթությունը»։

Հայերեն թարգմանված գրքերի վաճառքները նույնպես աճել են՝ 2023 թվականի համեմատ 8%-ով։ Այս կատեգորիայում առաջատար դիրքում է Ջոն Ստրելեքի առաջին բեսթսելերը։

Հայերեն թարգմանված գրքերի ԹՈՓ-5 ցանկում են.

-Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի վերջում»,

-Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին»,

-Ջո Նավարոյի «Ես տեսնում եմ՝ ինչ եք դուք մտածում»,

-Աստվածաշունչը,

-Թիմ Սկորենկոյի «Mars Rover. Ակորդեոն. MRI. հայ գյուտարար մտքի պատմություն»։