AM
19 February 2025 - 10:49 AMT

ՊՆ-ն հերքել է զորամասի ճաշարանում «հրդեհի անխուսափելի լինելու» պնդումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումը, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»։

Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: