AM
19 February 2025 - 14:35 AMT

Հրազդանի և Տաշիրի շրջաններում խիտ մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ձյուն է տեղում Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի և Տաշիրի շրջաններում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ բքի և ցածր տեսանելիության հետևանքով։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, որի հետևանքով տեսանելիությունը կազմում է 50-100 մետր։ Իսկ Հրազդանի և Տաշիրի շրջաններում մառախուղը խիտ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

Չնայած եղանակային պայմաններին, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները շարունակում են բաց մնալ։