Հայաստանի տարածքում մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի՝ ձյան, բքի և մերկասառույցի պատճառով, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը ձյան պատճառով փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Կապան տանող ճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։
Տավուշի մարզի միջպետական ճանապարհները նույնպես փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Լոռու մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են մեծ դժվարությամբ։
Սարավան-«Զանգեր» հատվածում, ինչպես նաև Արտաշատի, Մասիսի, Արարատի, Ապարանի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացառությամբ Ագարակի և Մեղրիի), Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում, Ելփին և Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանի ճանապարհներին առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, ինչպես նաև Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ճանապարհներին դիտվում է բուք։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս անապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։