AM
20 February 2025 - 07:19 AMT

19-ամյա զինծառայողի մահվան գործով երկու կալանավորված կա

19-ամյա զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել։

Երկու կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, հայտնում է «Ազատությունը»։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիման վրա, որը վերաբերում է «զորամասում կամ զինվորական ծառայության վայրում զինծառայողի նկատմամբ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելուն՝ մի խումբ անձանց կողմից»։

2025–ին բանակում զինծառայողի մահվան առաջին դեպքը Քննչական կոմիտեն որակել է որպես սպանություն։

Պաշտպանության նախարարության N զորամասում փետրվարի 17-ին՝ ժամը 9:20-ի սահմանում, հայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։