AM
20 February 2025 - 09:45 AMT

Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը և 2 մեքենա․2 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 20–ին ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ՝ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 9-ի սահմաններում թիվ 3 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին է հարվածել մեկ այլ մեքենա, հայտնում է Aysor.am-ը։