Ռազմական դրության դեպքում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության նմուշների տարհանման հատուկ ցանկ կկազմվի։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում։
Նշվել է, որ մշակութային ժառանգության պահպանման նպատակով կկիրառվեն լավագույն մասնագիտական մոտեցումներն ու միջոցները։
Հիմնավորման մաջ ասվում է, որ թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում։
Որոշման հիմնական նպատակն է սահմանել միասնական չափորոշիչներ, որոնց հիման վրա կճշգրտվի, թե որ թանգարանային արժեքները պետք է ներառվեն առանձնակի պաշտպանության կարիք ունեցող հավաքածուներում։