Կառավարությունը հաստատել է 1 միլիարդ 593 միլիոն 349 հազար դրամի վերաբաշխումը, որը նախատեսված է կրթական և մարզական հաստատությունների շինարարական և նախագծանախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։
«Խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճների, 6 դպրոցի կառուցման, 6 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի կառուցման և մեկ մարզադաշտի կառուցման մասին է, որտեղ անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորումներ հատկացնել, ինչպես նաև 13 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներն են»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն կառույցները, որոնց կառավարությունը կտրամադրի ֆինանսավորում։