AM
20 February 2025 - 10:54 AMT

Մանուկ Բարսեղյանը հաստատվել է Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Հունվարի 31-ին տեղի է ունեցել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով ռեկտորին, նշել է, որ Մանուկ Բարսեղյանը 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը։

Բարսեղյանը կարևորել է կրթության որակի բարելավումը և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը՝ ընդգծելով որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման անհրաժեշտությունը։

Համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Եղիազար Վարդանյանը նշանակվել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ։