Հաշվի առնելով առատ ձյան տեղումներն ու սպասվող եղանակային զարգացումները՝ որոշվել է փետրվարի 21-ին դպրոցներում դասերը հետաձգել՝ պայմանով, որ դրանք կլրացվեն կիսամյակի ընթացքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Երևանի պետական համալսարանը հայտարարել է, որ փետրվարի 21–ին դասերը տեղի կունենան հեռավար ձևաչափով՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով։
Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 21-ին նախատեսված դասապրոցեսը և քննությունները չեղարկվել են՝ պայմանավորված եղանակային պայմաններով և սպասվող տեղումներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում», – գրել է ռեկտորը։