AM
21 February 2025 - 06:48 AMT

Վթարի հետևանքով Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել

Երևանում բարդ եղանակային պայմանների պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնում է ՌԴ դեսպանատունը։

Հաղորդագրության համաձայն՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։

Երևանում առատ ձյան պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ փետրվարի 21-ին դպրոցներում դասերը հետաձգվել են։