Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունների ֆոնին որոշ քաղաքական ուժեր կրկին ակտիվացել են։
«Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։
«Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին», – գրել է Բաղդասարյանը։
Գյումրիում քաղաքապետի ընտրությունները կայանալու են մարտի 30–ին։