AM
21 February 2025 - 08:42 AMT

Մետրոն աշխատում է բնականոն հունով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։

«Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում խնդիրներ են առաջացել հանրային տրանսպորտի աշխատանքում փետրվարի 20–ի երեկոյից տեղացող առատ ձյան պատճառով։