AM
21 February 2025 - 09:18 AMT

Սուր վարակների պատճառով երդման արարողությունները բանակում հետաձգվել են

Եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև սուր շնչառական վարակների տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում որոշվել է հետաձգել երդման արարողությունները։

Բացի այդ, սահմանափակվել են տեսակցությունները, իսկ զինծառայողների ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը ժամանակավորապես արգելվել են։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն ապահովել զինծառայողների առողջության պաշտպանությունը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով սուր շնչառական վարակների տարածվածությանը, նշել էր, որ թեև լարվածություն առկա է, սակայն, բռնկման փուլում չենք գտնվում։ Նա հավելել էր, որ դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա։