AM
21 February 2025 - 09:23 AMT

Վերին Լարսում 800 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում այս պահին կուտակված է 500 հայկական բեռնատար։ Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ Վրաստանի տարածքում դեպի Ռուսաստան շարժվող ևս 300 հայկական բեռնատար է կուտակվել։

Նրա փոխանցմամբ՝ Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բացի այդ, տեղումների պատճառով սահմանափակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։