«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է դրամահավաք-արշավ՝ Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով։
Նվիրատվության նպատակ դաշտում պարտադիր պետք է նշվեն նվիրատուի տվյալները՝ ազգանուն, անուն, հայրանուն, ինչպես նաև անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները։
Ըստ սահմանված կանոնների՝ մեկ ֆիզիկական անձի նվիրատվությունների և անդամավճարների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել 2,500,000 դրամը։
Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող:
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այլընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։