Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Շրջաններում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին շատ վայրերում կտեղա ձյուն, որոշ հատվածներում՝ շատ ուժեղ։ Լեռնային շրջաններում կանխատեսվում է բուք և տեսանելիության նվազում։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը որոշ վայրերում հնարավոր է թույլ ձյուն։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, փետրվարի 21-ի ցերեկը և 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ, իսկ փետրվարի 24-ին և 26-ին՝ 15-18 մ/վ։
Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ին՝ ուժեղ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն, իսկ 24-ին, 25-ի գիշերը և 26-ին՝ առանց տեղումների եղանակ։ Փետրվարի լույս 23–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև –10 աստիճան։