ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ ներկայումս պահվում է 505 դատապարտյալ։
Տարբեր կազմակերպություններ տարիներ շարունակ բարձրաձայնել են այս հիմնարկի ընդհանուր վիճակի և այնտեղ առկա խնդիրների մասին՝ հրապարակելով զեկույցներ ու արձանագրություններ։ Վերջին շրջանում այս հարցերը կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել, մասնավորապես՝ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրների համատեքստում։ Նախարարը տեղում ծանոթացել է այդ խախտումների վերացմանն ուղղված գործողություններին։
Այժմ որոշ հրատապ և կազմակերպչական լուծումներ պահանջող հարցեր արդեն կարգավորվել են, մինչդեռ մյուսների վրա դեռ աշխատանքներ են տարվում։ Քրեակատարողական ծառայությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել արձանագրված խնդիրների լուծման գործընթացը։ Սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում խոչընդոտում են դրանց լիարժեք կարգավորմանը, ինչի հետևանքով ներկայումս հնարավոր է միայն մասնակի և դրվագային լուծումներով մեղմել առկա իրավիճակը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին