AM
22 February 2025 - 08:46 AMT

Քաջարանի հանքավայրում փետրվարի 22-ին նախատեսվում են պայթեցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնում է, որ փետրվարի 22-ին Քաջարանի հանքավայրում կիրականացվեն ոչ պլանային պայթեցումներ։

Ըստ ԶՊՄԿ-ի տարածած հայտարարության՝ պայթեցումները տեղի կունենան փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ին։

«Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է հաղորդագրության մեջ։