Երեկ ավարտվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Բելոռուս: Այցի երկրորդ եւ վերջին օրվա ծրագիրն ընդգրկել է իր մեջ Մինսկի ավտոգործարան, «Բելռեսուրս» կոնցեռն եւ տրակտորաշինական գործարան այցելությունները: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ Բելոռուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել 1942 թվականին ֆաշիստների կողմից հրդեհված Խատին գյուղի հուշակոթողը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստան բելոռուսական արտադրության ավտոբուսների մատակարարման համար: Ռոբերտ Քոչարյանի եւ հայ ու բելոռուս գործարարների միջեւ բանակցությունների արդյունքում ստորագրվել են պայմանագրեր` Մինսկ հայկական ծխախոտների եւ կոնյակի մատակարարման վերաբերյալ: Երեկոյան կայացել է չնախատեսված հանդիպում Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը օդանավակայան էր ժամանել շնորհավորելու Ռոբերտ Քոչարյանին այցի հաջող ավարտի կապակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: