AM
24 February 2025 - 08:54 AMT

«Հայաքվե». Քաղաքական ռեժիմն անվտանգային վակուումի մեջ է և հույսը կապում է Թուրքիայի հետ

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ՀՀ-ում «գործող քաղաքական ռեժիմն անվտանգային վակուումի մեջ է հայտնվել» և, փաստացի, իր «հույսերը կապում է Թուրքիայի հետ»։

Նշվում է, որ վերջինս էլ Հայաստանից պահանջում է շարունակական զիջումներ։

«Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ տերություններին` լինեն դրանք Արևմուտքից, Հյուսիսից, թե այլ տեղից եկած խոստումներ, կարող են զոհ գնալ այդ խարդավանքներին, երբ սկսում են իրապես հավատալ դրսից ներմուծված արժեքներին՝ անտեսելով սեփականը և նույնիսկ զոհաբերելով դրանք՝ հանուն այսրոպեական շահերի։

Աշխարհում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը՝ իր պարագլխի հետ միասին, հայտնվել է անվտանգային վակուումի մեջ՝ փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի՝ Թրամփի վարչակազմի հետ, մեկուսանալով Իրանից և փաստացի հույսը կապելով Թուրքիայի հետ։

•Վերջինս էլ Հայաստանից պահանջում է շարունակական զիջումներ՝ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում, «Զանգեզուրի» միջանցք և այսպես շարունակ։», – նշված է հայտարարությունում։