Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարաան խորհրդացության ժամանակ նշել է, որ այս պահին հիմնական ուշադրությունը պետք է ուղղվի մայթերի և բակային տարածքների մաքրմանը, քանի որ ցածր ջերմաստիճանները դեռ երկար կպահպանվեն, իսկ հատկապես բակերում իրավիճակը կարող է ավելի բարդ լինել, հայտնում է 1lurer.am-ը։
«Մենք այս գիշեր մինուս 17 աստիճան ենք սպասում, հետևապես շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակաբար իրականացվեն»,- ընդգծել է նա։
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, փետրվարի լույս 25–ի գիշերը Երևանում սպասվում է –11 աստիճան։