Փետրվարի 6-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների գործադուլի օրերին, Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով։ Այդ հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Հետքը»։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշված հոդվածը սահմանում է, որ ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրագործելը, եթե դա էական վնաս է պատճառել անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին, կարող է հանգեցնել տուգանքի՝ առավելագույնը տասնապատիկի չափով, հանրային աշխատանքների՝ մինչև 100 ժամ տևողությամբ, կարճաժամկետ ազատազրկման՝ առավելագույնը 1 ամսով կամ ազատազրկման՝ մինչև 1 տարի ժամկետով։
Հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և սոցիալական արդարության ապահովում։
Փետրվարի 10-ի երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատակիցներն ու ղեկավարությունը համաձայնության են հասել, սակայն մինչ այդ կոմբինատը աշխատանքից ազատել էր ութ աշխատակցի։