Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր է և նախատեսում է էական փոփոխություններ։
Նրա խոսքով՝ այս օրենքը կմտցնի նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են քաղաքում տարիներ շարունակ չլուծված խնդիրների կարգավորման համար, հայտնում է Radar.am-ը։
«Ես անձամբ կսկսեմ զբաղվել, ԱԺ մեր գործընկերների հետ էլ կխոսեմ։ Մաքսիմալ արագ պետք է ընդունվի` անկախ նրանից՝ որևէ մեկը կարծիք տալիս է, թե չի ուզում տալ»,- ընդգծել է քաղաքապետը։