AM
24 February 2025 - 12:50 AMT

Փոխվարչապետ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտին կմեկնի Փարիզ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտին կմեկնի Փարիզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Պատվիրակությունը ֆրանսիայում կլինի մարտի 5-7-ը։

Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։

Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

– Տիգրան Խաչատրյանինը, Արման Ադիլխանյանինը, Անահիտ Ավետիսյանինը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

– Դավիթ Խուդաթյանինը և Քրիստինե Ղալեչյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․

– Վահե Հովհաննիսյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

– Վահան Կոստանյանինը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին հաշվետվություն կներկայացնի Ֆրանսիա գործուղման արդյունքների մասին։