Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերել աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը, որը մոտ 200 տարվա պատմություն ունի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Առաջիկայում այս բացառիկ քարտեզը կդառնա Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության մաս՝ այցելուներին ներկայացնելով 19-րդ դարի աշխարհագրական պատկերացումները։