ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ հանրապետությունում մի շարք ճանապարհներ կամ փակ են, կամ դժվարանցանելի։
Բերդ-Ճամբարակ և Տաշիր-Կաթնառատ ճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար բքի պատճառով, իսկ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» հատվածը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Խոտ գյուղում նույնպես բուք է։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղ-տեղ մերկասառույց է նկատվում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։