Դատախազությունը դիմել է դատարան՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուց,Արգամ Աբրահամյանից բռնագանձելու «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարը։
Աբրահամյանը 2022 թվականին առանձնատունը վաճառել է 2 միլիարդ 500 միլիոն դրամով, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ դատախազության՝ այս գործը մտնում է ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում։
Ընդհանուր առմամբ, Աբրահամյանների ընտանիքից պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել 6 միլիարդ դրամ արժողությամբ 59 անշարժ գույք։