AM
27 February 2025 - 07:53 AMT

«Երևանը կարդում է». Գրքերի և երաժշտության տոն՝ Ազնավուրի հրապարակում

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կանցկացվի «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։

Մարտի 1-ից բացվելու է գրքերի տոնավաճառ, որի շրջանակում գրքերը վաճառվելու են մինչև 30% զեղչով։

Մարտի 2-ին նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։

Համերգային ծրագիրը նախատեսված է մարտի 2-ին․

  • 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»
  • 15:30 – «Լավ էլի»
  • 18:00 – «Նեմրա»

Միջոցառումը տեղի կունենա Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ մարտի 1-2-ը։ Մուտքն ազատ է։