AM
27 February 2025 - 10:06 AMT

Որոշ վթարածին խախտումների համար վարորդների տուգանային միավորները կբարձրացվեն

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով 9 տուգանային միավորի փոխարեն 13 միավոր սահմանելուն, ասել է, որ որոշ վթարածին խախտումների համար տուգանային միավորները կբարձրացվեն։

«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր։ Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասել է նա, հայտնում է Auroranews-ը։

Տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդներին տարեկան տրամադրվում է 9 տուգանային միավոր։ Կախված խախտումների քանակից՝ այդ միավորները պակասում են, իսկ զրոյացման դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է։

Նախագծով առաջարկվում է 9-ի փոխարեն սահմանել 13 տուգանային միավոր։