AM
27 February 2025 - 13:04 AMT

ԴՕԿ կուսակցություն․ Արդեն 6 օր Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է

ԴՕԿ կուսակցությունը հայտարարել է, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է։

«Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։

Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունը շուտով հանդես կգա հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները։

Panorama.am-ը դատախազությունից փորձել է ճշտել Ղուկասյանի հնարավոր ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները, սակայն իրավապահ մարմինները հայտնել են, որ այդ մասին որևէ տեղեկատվություն չունեն։