AM
27 February 2025 - 14:43 AMT

ԵՄ դիտորդներն այցելել են Վազաշենի միջնակարգ դպրոց

Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն այցելել են Տավուշի մարզի Վազաշեն համայնքիմիջնակարգ դպրոց։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

Նրանք ներկայացրել են ԵՄ դիտորդական առաքելության արժեքներն ու նպատակները։

«Ուրախ էինք այցելել Վազաշենի միջնակարգ դպրոց և ներկայացնել Եվրոպական միության դիտորդական առաքելության խնդիրներն ու գործունեությունն, ինչպես նաև Եվրոպական միությունն ու նրա արժեքները։ Շնորհակալություն Վազաշենի դպրոցի աշակերտներին, տնօրենին և ուսուցիչներին ջերմ ընդունելության համար»,-ասված է գրառման մեջ։